|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Շիրակի մարզի համայնքներից մեկում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է Երևան՝ համապատասխան կենտրոն, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։
Նա հայտնել է, որ լուսանի տեղափոխման գործընթացը գտնվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում, իրականացվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ կենդանու անվտանգության ապահովման և նրան բնական միջավայրին հնարավորինս մոտ վայր տեղափոխելու նպատակով։
Գործընթացում ներգրավված են եղել համապատասխան կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ավելի վաղ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել էր, որ Շիրակի մարզի համայնքներից մեկում քաղաքացին տեսանկարահանել է լուսանի։ «Այս արձանագրումը կարևոր փաստ է երկրում կենսաբազմազանության վերականգնման տեսանկյունից և վկայում է, որ Հայաստանի վայրի բնության էկոհամակարգերում տեղի են ունենում դրական փոփոխություններ։Լուսանը (Lynx lynx) Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ գիշատիչ կենդանի է, որը հիմնականում բնակվում է լեռնային և անտառապատ շրջաններում»,- ասված էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։