|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են։ Մեր աղբյուրները հայտնում են, որ աշխատակազմի ղեկավար կազմը բավական լարված վիճակում է: Պատճառը Սամվել Կարապետյանի եղբորորդու` «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի օրերս կայացած հարցազրույցն է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ։ Բայց անհանգստության բուն պատճառը ոչ թե ինքնին հարցազրույցն է, այլ այն, որ աշխարհահռչակ ամերիկացի լրագրողի հետ հարցազրույցի համար իրականում որևէ գումար չի ծախսվել և դա ոմանց դրել է անհարմար դրության մեջ, քանի որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի համար կազմակերպվող հարցազրույցների համար, որպես կանոն, գումարներ են վճարվել և դրանց կազմակերպմամբ զբաղվել է հենց աշխատակազմը:
Ոմանք շատ անհանգիստ են, որ այս թեման կարող է դառնալ որոշակի բացահայտումների առիթ և Նիկոլ Փաշինյանի համար էլ կարող են որոշ անակնկալներ բացահայտվել: Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների և Կարլսոնի մակարդակի լրագրողների աշխատանքի սկզբունքներին ծանոթ մարդիկ շատ լավ գիտեն, որ ԱՄՆ լրագրողական համայնքի Բարձրագույն լիգայում հարցազրույցները փողով չեն կազմակերպվում: Նման բան մտածելն անգամ տգիտության նշան է: Կարող են դեր խաղալ կապերն ու միջնորդությունները, բայց ոչ փողը: Բայց Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են, որ սրանով ինչ որ մութ սխեմաներ են ջրի երես դուրս գալիս, որոնցով տարիներ շարունակ օտարերկյա ԶԼՄ-ների հետ հարցազրույցների կազմակերպումն իրականացվել է բավական կլորիկ գումարներ աշխատակազմի և ՊՈԱԿ-ի բյուջեներից դուրս գրելով:
Հիմա մեծ ռիսկ կա, որ այս «շուստրիությունները» կարող են բացահայտվել:
Դա է նաև պատճառներից մեկը, որ իրենց ձեռքի տակ գտնվող ամբողջ զինանոցն ու ֆեյքերի բանակը նետել են մարտի՝ մարդկանց համոզելու, որ Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցի համար Նարեկ Կարապետյանը աստղաբաշխական գումար է վճարել: