կարևոր
5473 դիտում, 3 ժամ առաջ - 2025-11-04 19:09
Հասարակություն

Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցի համար որևէ լումա չի ծախսվել. այն կայանալու է հաշված ժամերի ընթացքում

Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցի համար որևէ լումա չի ծախսվել. այն կայանալու է հաշված ժամերի ընթացքում

«Մեր ձևով» համաժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է.

«Ի պատասխան մի շարք ԶԼՄ-ների հարցերի` տեղեկացնում եմ, որ Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը դեռևս չի կայացել, այն կայանալու է հաշված ժամերի ընթացքում։ Հարցազրույցի նկատմամբ հետաքրքրությունը երկկողմանի է եղել։

Ինչ վերաբերում է իշխանական զլմների և հարթակների կողմից տարածած կեղծ տեղեկություններին, թե հարցազրույցն իրականացվել է վճարովի հիմունքներով ու լոբբիստական աշխատանքի արդյունքում, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ հարցազրույցի համար որևէ լումա չի ծախսվել։ ԱՄՆ-ում մեծ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Քաղաքակիրթ աշխարհը, իհարկե, զարմացած է, որ իրեն ժողովրդավար հռչակած պետության ղեկավարը եկեղեցուն պաշտպանելու համար ազգային բարերար է կալանավորում ու անհաշտ պայքար մղում մեր ազգային ինքնության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։

Հասկանում եմ, որ ներկայիս իշխանությունները ամեն ինչ իրենց սեփական արշինով են չափում։ Ի դեպ, իշխանություններին կոչ ենք անում հրապարակել, թե վերջին յոթ տարիների ընթացքում պետբյուջեի միջոցներից որքան գումար է հատկացվել արևմտյան տարբեր պարբերականներում Նիկոլ Փաշինյանի հարզացրույցները կազմակերպելու և վերջինիս «մտքի գոհարները» հրապարակելու համար»: