կարևոր
817 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-28 19:01
Հասարակություն

Այսինքն՝ չեք ուզո՞ւմ մի 150 մետր քայլեք․ փոխնախարարը Պռոշյան համայնքի բնակիչներին լուծում է առաջարկում

ՏԿե փոխնախարար Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է Քոսախ ու Պռոշյան համայնքների բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի թեմայով:

Հիշեցնենք, որ այս գյուղերի բնակիչները պահանջում են վերականգնել Երեւանն իրենց գյուղերին կապող թիվ 25 և 59 ավտոբուսային երթուղիները:

Պռոշյանի բնակիչներից Սերգո Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Եթե մենք գոհացուցիչ պատասխան չստանանք, մեզ հետ միասին բողոքի ձայն են բարձրացնելու տարբեր մարզերի բնակիչներ, մեծ խմբով»։

Նշենք, որ բողոքի ակցիաները սկիզբ էին առել դեռ ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։