կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-27 14:56
Հասարակություն

Կադաստրի բոլոր փաստաթղթերը կնիքի փոխարեն կհավաստվեն հատուկ կոդով

Կադաստրի բոլոր փաստաթղթերը կնիքի փոխարեն կհավաստվեն հատուկ կոդով

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Սեփականության իրավունքի պետական գրանցման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց, որ անշարժ գույքի կադաստրի բոլոր փաստաթղթերը կհավաստվեն ոչ թե կնիքով, այլ հատուկ կոդով:

«Ցանկացած քաղաքացի, որին ինչ-որ պատճառով հարկավոր է հավաստիանալ այս կամ այն փաստաթղթի իրական լինելու մեջ, կարող է առանց խոչընդոտի մտնել Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային էջ և ճշտել անհրաժեշտ տեղեկությունը։  Եթե ավելի վաղ քաղաքացիները ստիպված էին երկու անգամ այցելել կադաստրի կոմիտե, ապա այժմ բավական է մեկ այցելությունը: Շահագրգռված բոլոր անձինք կկարողանան հանգիստ պատասխաններ ստանալ իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ` տնից դուրս չգալով»,- ասաց նա:

Տնից դուրս գալու կարիք, պարզվում է, այնուամենայնիվ, կլինի: Խոսքն անշարժ գույքի ձեռք բերման ու օտարման մասին է։ Այդ պարագայում քաղաքացիներն, այնուամենայնիվ, պետք է ժամանակ տրամադրեն եւ այցելեն կադաստրի կոմիտե:

«Երկրորդ փոփոխությունը վերաբերում է հնացած նմուշի սերտիֆիկատներին և վկայականներին, որոնք թարմացման կարիք ունեն։ Հիմա փոփոխություններ մտցնելու դեպքում մենք էլեկտրոնային ճանապարհով կտրամադրենք նոր վկայականներ և սերտիֆիկատներ՝ աստիճանաբար շրջանառությունից հանելով հնացածները»,- նշեց Պետոսյանը, իսկ նախագիծն արժանացավ դրական եզրակացության։