կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-29 12:49
Քաղաքական

Չարը գալիս է մարդուն իր ճիրանը գցելու, չի ասում՝ ես չարն եմ, ասում է՝ սուրբ եմ, Քրիստոսն եմ. տեր Եսային՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Չարը գալիս է մարդուն իր ճիրանը գցելու, չի ասում՝ ես չարն եմ, ասում է՝ սուրբ եմ, Քրիստոսն եմ. տեր Եսային՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Եթե քրիստոնեական բարոյագիտության մեջ խոսում ենք ազատությունից, ազատությունը չի լինում հանուն ազատության, որովհետև, եթե ազատությունը գործում է հանուն ազատության, այս դեպքում գործ ենք ունենում սանձարձակության հետ, որովհետև ազատությունն այն արժեքն է, որը պիտի ծնի այլ արժեքներ. ըստ Yerkir.am-ի՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման իրավական հակազդման թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Հետևաբար, երբ մենք խոսում ենք ազատությունից, չի նշանակում, որ ով ինչ ուզենա՝ կարող է անել: Ինչպե՞ս կարող է մարդ սեռ ընտրել իր ցանկությամբ, ամուսնանալ նույն սեռի մարդու հետ: «Ինչ ցանկանում եմ, անում եմ»՝ սա ազատություն չէ քրիստոնեական տեսանկյունից». – ասաց նա՝ նշելով, որ  եկեղեցին մշտապես եղել է ցանկացած բռնության դեմ, եղել է զրկված, կեղեքված, որևէ կարիք ունեցող մարդու կողքին իր հովվական խնամքով:

Անդրադառնալով կոնվենցիայի մեջ տեղ գտած՝ սեռ ընտրելու իրավունքին, որը ենթատեքստով տրված է կոնվենցիայում, քահանան նշեց, որ դա դարձյալ մարդու ազատությունը շեշտադրող կեղծ ձևակերպում է, որովհետև այլասերություն կամ որևէ պղծություն քարոզելու լավագույն ձևը քողարկված ներկայացնելն է:

«Չարը գալիս է մարդուն խաբելու, իր ճիրանը գցելու, չի ասում՝ ես չարն եմ, ասում է՝ սուրբ եմ, Քրիստոսն եմ: Հետևաբար, այստեղ կարևոր է նկատել թակարդներն ու գայթակղությունները: Այդ ազատությունը մեր հասարակության լայն շերտերի, եկեղեցու մոտ տարակուսանք է առաջացնում, և դրանք հատկապես ուղղված են մեր ազգային ավանդույթներն ու արժեքները ոչնչացնելուն: Փորձ է արվում մեր լեզուն, մշակույթը, եկեղեցին, կրոնը, ավանդույթները՝ ազգայինը և կրոնականը, ներկայացնել որպես հետամնացություն, որը խանգարում է առաջընթացին, ազատությանը: Կարծում եմ՝ դժվար չէ հասկանալ, որ  մեր հաղթանակների հիմքում ընկած են այն ազատությունները, սերը, բարոյականությունը, որոնք մեզ տալիս է քրիստոնեությունը»,- հայտարարեց տեր Եսայի քահանա Արթենյանը: