|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Ռոմանոս Պետրոսյանի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո կառույցում կադրային ջարդ է սկսվել։ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանից 5.2 մլն դրամ աշխատավարձ ստացող Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատել է կառույցի հնաբնակ աշխատակիցներին եւ շարունակում է ազատել: Հատկապես ՀԷՑ ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային պայմանագրերն են նախեւառաջ լուծարվում, եւ նրանց փոխարեն նշանակվում են ՔՊ-ականներ։ Չնայած ՔՊ-ականները դեռ կարճ ժամանակ են աշխատել, սակայն տեղեկություններ կան, որ հոսանքի կորուստների շեշտակի աճ է գրանցվել` տեխնիկական կորուստներից ավելի, ինչը կոռուպցիոն ռիսկի դրսեւորում է։