կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-15 10:12
Հասարակություն

Հայաստանում գներն էապես աճել են, բազմաթիվ դեպքերում՝ շեշտակի. «Ժամանակ»

Հայաստանում գներն էապես աճել են, բազմաթիվ դեպքերում՝ շեշտակի. «Ժամանակ»

«Օրերս Ազգային վիճա­կագրական կոմիտեն հրա­պարակել է 2019 թ. հունվար-մայիս ամիսներին սննդամ­թերքի գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությու­նում, ինչը մտորելու տեղիք է տալիս: Համաձայն հրապա­րակման՝ այս ամիսներին ար­ձանագրվել է հատկապես ամենօրյա սպառման սննդամթերքի գների էական աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համե­մատությամբ:

Նախ՝ ընդհանուր սննդամթեր­քի և ոչ ալկոհոլային խմիչքների գների միջին աճը մայիս ամսին հավասարվել է 5.3%-ի: Ընդ որում՝ սկսած փետրվար ամսից, գների աճը կայուն միտում է դրսևորել՝ 3.4%, մարտին դարձյալ այդքան, ապրիլին՝ 3.9% գնաճ: Խոսքը առաջնահերթ օգտագործվող սննդամթերքի միջինացված գնաճի մասին է: Նույն կերպ ամենաշատն օգ­տագործվող հացաբուլկեղենի և ձավարեղենի գներն աճել են 4.5%-ով, հացի գները՝ 5.4%-ով: Ալյուրինը՝ 4.1%-ով: Սոցիալա­պես անապահովները, որոնց սննդի օրակարգում միշտ մեծ բաժին ունի մակարոնեղենը, մայիս ամսին դրա դիմաց ավելի են վճարել 7.8%-ով:

Չնայած 2018թ. կեսերից սկսած մսի շուկայում՝ հատկա­պես խոզի և տավարի մսերի գների անկում էր արձանագր­վում, ինչի արդյունքում հատ­կապես խոզ պահելը հերթա­կան անգամ գյուղացու համար դարձել էր վնասաբեր, այդու­հանդերձ ԱՎԿ-ի հրապարակած վերջին տվյալները ցույց են տալիս, որ մսի գների էական աճ է տեղի ունեցել: Միջինում շուկայում մսի գինն աճել է 2.4%-ով: 

Ընդ որում՝ տավարի մսի պարագայում հունվարի շեշտակի աճից հետո արձա­նագրվել է գների աստիճանա­կան նվազում մինչև ապրիլ, երբ եղել է ավելի ցածր, քան անցած տարվա նույն ամսին, սակայն սկսած մայիսից՝ անկ­ման միտումը փոքրացել է, նույնն է թե՝ հակառակ պրոցեսն է սկսվել: Խոզի մսի դեպքում ևս մի քանի ամսվա շեշտակի գնանկումից հետո մայիսին անկման ընթացքը դանդաղել է, այսինքն՝ գնաճի պրոցես է սկսվել:

Վերջին մի քանի տարիներին մեր շուկայում թերևս ամենակայունը եղել է թռչնամսի գինը: ԵՏՄ պայմանավորվածություն­ները վերջնական ուժի մեջ մտնելուց հետո Բելառուսից և ՌԴ-ից Հայաստան է ներկրվում ոչ բարձրորակ, բայց էժան թռչնամիս, ինչը մեր թռչնա­բույծների մոտ խիստ դժգոհության տեղիք է տալիս: 

Ինչևէ, վերջիններս և´ դժգոհում, և´ երբեմն հպարտանում են, որ արդեն քանի տարի է՝ ամեն ինչ թանկանում է, մինչդեռ թռչնա­միսը, որ, մսեղիքի մեջ լինելով ամենաէժանը, ամենաշատն է օգտագործվում սոցիալապես անապահով խավի կողմից, չի թանկանում: Այս տարվա հինգ ամիսների ընթացքում այս ապրանքատեսակի գները կայուն աճ են արձանագրում՝ 4-8-11- 13-13.6%:

Չորացրած, աղ դրած, ապխտած մսամթերքի գները ևս ոչ շատ, բայց որոշակի աճ են ար­ձանագրել: Թարմ ու սառեցված ձկան պարագայում առաջին ամիսներին տեղի է ունեցել գնանկում, բայց վերջին ամիս­ներին այն դադարել է: Մինչդեռ թարմ և սառեցված ծովամթերքների գնաճը հունվարին եղել է շուրջ 40%, որոշակիորեն նվազելով՝ մայիսին մոտ է եղել 30 %-ի»,-գրում է թերթը: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: