Փոխարժեքներ
22 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.53 |
EUR | ⚊ | € 444.42 |
RUB | ⚊ | ₽ 4.7057 |
GBP | ⚊ | £ 511.94 |
GEL | ⚊ | ₾ 141.18 |
Եղեռնի հուշարձանի շինարարական աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ճարտարապետների պալատը։
«Որոշվել է շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել՝ շինհրապարակի պատշաճ կահավորման և աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով, ինչպես նաև շարունակել վերականգնման գործընթացը միայն արդեն իսկ մասնակի քանդված երեք մույթերի հատվածում՝ զուգահեռաբար շարունակելով մասնագիտական քննարկումները հուշարձանի ամբողջական վերականգնման ինժեներական լուծումների և մեթոդաբանության վերաբերյա»,– ասված է հայտարարության մեջ։
Սահմանվել է նաև շինաշխատանքների վարման մշտադիտարկում՝ ԿԳՄՍ նախարարի, պալատի նախագահի և նախագծի հեղինակային խմբի ներկայացուցչի մասնակցությամբ։
Այս որոշումը կայացվել է հուշարձանի տարածքում Հայաստանի ճարտարապետների պալատի խորհրդի անդամների իրականացրած շրջայցից և նախագծի հեղինակային խմբի հետ հանդիպումից հետո։ Պալատի դիմումի հիման վրա հրավիրվել է ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ, որին մասնակցել են պալատի խորհրդի հինգ անդամներ, այդ թվում՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը` Եղեռնի հուշահամալիրի հեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը (նա ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Եղեռնի հուշարձանի շինաշխատանքների առնչությամբ)։
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024թ–ի հոկտեմբերի 8–ին։ Հիմնանորոգման աշխատանքների համար հատկացումներն արվելու են ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 743 մլն ՀՀ դրամ։