Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բնապահպանության նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ` «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ և «Անանուն քարայր» սյունաձև բազալտներում բնության հուշարձանների հարակից տարածքում շինարարության վերաբերյալ:
Արձագանքելով «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ և «Անանուն քարայր» սյունաձև բազալտներում բնության հուշարձանների հարակից տարածքում շինարարության մասին սոցցանցերում տարածված լուրերին , հայտնում ենք, որ նշված հուշարձանների անձնագրերը հաստատվել են ՀՀ բնապահպանության նախարարի 2017 թվականի օգոստոսի 18-ի 274-Ն հրամանով, որտեղ համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ սահմանվել են համապատասխան պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները:
Խնդրո առարկա փայտե տաղավարը գտնվում է նշված հուշարձաններից մոտ 12 մետր հեռավորության վրա սեփականաշնորհված տարածքում, հողածածկ ճանապարհի ձախ մասում, Ազատ գետի աջ ափին: Ներկայում ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ, կայացրել որոշում՝ պարտավորեցնել կառուցապատողին դադարեցնել հուշարձանի մոտ գտնվող հողամասում իրականացվող շինարարական աշխատանքները, մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության իրականացումը: Նշենք, որ սեփականաշնորհված հողատարածքի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է , իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող, որտեղ որևէ շինարարական աշխատանք չի կարող իրականացվել:
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն