Փոխարժեքներ
21 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.01 |
EUR | ⚊ | € 446.28 |
RUB | ⚊ | ₽ 4.7349 |
GBP | ⚊ | £ 513.5 |
GEL | ⚊ | ₾ 141.4 |
Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամ–ճարտարապետների հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․
Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի թիվ 1616 Ն որոշման հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան։
«Մենք, ճարտարապետներս, մեր խորը մասնագիտական մտահոգությունն ենք հայտնում կապված «Հայոց ցեղասպանության» հուշարձանի ընթացիկ վերականգնման աշխատանքների հետ, որոնք իրականացվում են սխալ ճարտարապետա-ինժեներական նախագծային լուծումներով։ Դրա հետևանքով խաթարվում է հուշարձանի ինժեներա-կառուցվածքային կայունությունը և կորում հեղինակային կերպարն ու արտահայտչականությունը։
Մենք դիմում ենք, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝
-Անհապաղ դադարեցնել «Հայոց ցեղասպանության» հուշահարձանի ներկայիս վերականգնման աշխատանքները, ստեղծել նոր մասնագիտական խումբ՝ ներգրավելով ինժեներական, ճարտարապետական, սեյսմակայուն շինարարության և վերակառուցման ոլորտների փորձառու մասնագետների։
-Իրականացնել հուշահարձանի համապարփակ գիտական հետազոտություն՝ ներառյալ ֆոտոմետրիկ, ուլտրաձայնային, նյութաբանական, երկրաբանական, գեոֆիզիկական և այլ ուսումնասիրություններ։
-Հիդրոմեկուսացման և ջրահեռացման (դրենաժային) նախագծերը գնահատել թերի, որոնց նորաստեղծ խմբի կողմից անհապաղ կտրվի նոր լուծումներ։
Պատվիրել նոր նախագիծ՝ «Հայոց ցեղասպանության» հուշահարձանի վերականգնման համար, որը կներառի լուծումներ արդեն իսկ վնասված երեք մույթերի վերականգնման ուղղությամբ, և առանձին նախագիծ՝ պահպանված պատմական ինը մույթերի համար։
Մինչ հետազոտական աշխատանքների իրականացումը և նոր նախագծի մշակումը՝ հուշարձանի պահպանման նպատակով անհրաժեշտ է իրականացնել ժամանակավոր կոնսերվացիա՝ այն անձրևից և ձյունից պաշտպանելու նպատակով»։