|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Եթե ամփոփենք օրը. հանրապետության 2֊րդ քաղաքը գլխատված է, ընտրված քաղաքապետը իշխանության հարձակման թիրախում, քաղաքապետարանի դռները ջարդված, մարդիկ` զայրացած։ Քաղաքապետարանն անգամ հայտարարել է, որ մտադիր է գործադուլ հայտարարել։ Ըստ այդմ` քաոս` քաղաքապետարանում, լարվածության շեշտակի աճ` Գյումրիում։
Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունից դժգոհ վարորդները փակել են երկրի չորս միջպետական անցակետերից երեքը` Բավրայի, Գոգավանի և Բագրատաշենի միջպետական անցակետերը։
Պատկերը հիշեցնում է Վրաստանում խոչընդոտների առջև կանգնած արտահանողների անհույս վիճակը, երբ մարդիկ չոքել էին կառավարության դռանն ու խնդրում էին բանակցել Վրաստանի հետ։
Նույն անհույս ու անտեր վիճակն է կրկնվում նաև այսօր, և այս անգամ վարորդները պահանջում են, որ Փաշինյանի իշխանության պատասխանատու անձինք Վարդան Ղուկասյանի դեմ ֆաս հրահանգով ու հրճվանքով գրառումներ անելը թողնեն և անցնեն այն գործին, ինչի համար իրենք ռոճիկ են ստանում մարդկանց հարկերից։
Ինչպես ասում են` երկրում ամենուր «բարդակ» է, քաոս. այստեղ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է։
Վահե Սարգսյան