կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-29 17:12
Քաղաքական

Քաջարանը գլխատված է, մարդիկ՝ հիասթափված. ավագանու ուղերձը՝ ուղղված Փարամազյանի գործով դատավորին

Քաջարանի ավագանու անդամների հայտարարությունը՝ հաջակցություն համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
 
Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, համարում է, որ այս ամենն իր նկատմամբ սկսված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է: