|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.14 |
| EUR | ⚊ | € 444.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.9377 |
| GBP | ⚊ | £ 508.59 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՀՀ-ում մեծ բանդա ա գործում, որի մեջ մտնում են ԱԱԾ-ն, ՔԿ-ն, Հակակոռուպցիոնը, գլխին էլ՝ Փաշինյանը։ Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում առավոտյան ուժային կառույցները շրջափակել են քաղաքապետարանի շենքը, ոստիկանները ներս են մտել շենք՝ կոտրելով դռներ և պատուհաններ։
Ուժայինները բիրտ վերաբերմունք են ցուցաբերել՝ կիրառելով ֆիզիկական ուժ նաև կանանց, աղջիկների և քաղաքացիական անձանց նկատմամբ։ Տարածքում արձանագրվել են բախումներ և բերման ենթարկվածների նկատմամբ անհամաչափ գործողություններ։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ կաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է ութ անձ, այդ թվում՝ Գյումրու համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը և գլխավոր ճարտարապետը։ Սակայն քաղաքում շրջանառվում են կասկածներ, որ գործողությունները կարող են ունենալ քաղաքական ենթատեքստ։
Ընդհանուր առմամբ ոստիկանները բերման են ենթարկել շուրջ 23 քաղաքացի։ Դեպքի մանրամասները ճշտվում են։
Մանրամասն՝ տեսանյութում։