Փոխարժեքներ
20 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.01 |
EUR | ⚊ | € 446.28 |
RUB | ⚊ | ₽ 4.7349 |
GBP | ⚊ | £ 513.5 |
GEL | ⚊ | ₾ 141.4 |
«Քրեական վարույթի 6-7 դրվագից մեկն է վերաբերում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին»,-Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը։
Նրա խոսքով, Վ. Ղուկասյանը չի ընդունում մեղադրանքը, կոմիտեի նկարագրած գործողությունները վերաբերում են 2024-ի դեկտեմբերին ու 2025-ի փետրվարին, երբ Ղուկասյանը համայնքապետ չէր։
«ՔՊ թեկնածուին կամ պաշտոնակատարին հարցրեք, թե ինչու են նման գործողություններ արվել»,-ասաց նա։
Ա. Հայրապետյանն ընդգծեց՝ Ղուկասյանի նկատմամբ հետապնդումները սկսկել են Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարություններից հետ։ Նա չբացառեց, որ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի։
Փաստաբանը լրագրողներին նաև հայտնեց, որ իր տեղեկություններով Ղուկասյանն արդեն կոմիտեի շենքում է։ Հարցին, հնարավո՞ր է, որ շտապ օգնություն կանչել են Ղուկասյանի համար, փաստաբանն արձագանքեց՝ հնարավոր է, քանի որ նա առողջական խնդիրներ ունի, իսկ դեղերն այսօր խմել չի հասցրել։
Մանրամասները՝ տեսանյութում։