|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Չեմ պատկերացնում թե ինչպես կարող էր Սամվել Կարապետյանը կառավարության ղեկավարման ներքո գտնվող ՀԷՑ-ում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ իրենց վնաս տա։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ՆԻկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հոսանքազրկումներն արվում են այն բանի համար, որ դժգոհություններ գեներացվեն իշխանությունների դեմ։
«Սա պարզապես մառազմ է։ Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Սամվել Կարապետյանի ղեկավարման օրեք ոչ ոք իշխանություններին չէր մեղադրում։ Ստում են, այն ժամանակ իրենք բացարձակապես ՀԷՑ-ին չեն պաշտպանել։ Հիմնավոր կասկածներ ունեմ, որ իրենք նաև գեներացրել են դժգոհությունները ՀԷՑ-ից»։
Անդրադառնալով Ռոմանոս Պետրոսյանի օրերս հրապարակած թվերին, որոնցում նա համեմատություն էր ներկայացրել էր թե քանի բաժանորդ է Ամանորի գիշերը առանց հոսանքի դիմավորել անցած տարի և այս տարի՝ Ղազինյանն ասաց, որ հրապարակված թվերը կեղծ են։ «ՀԾԿՀ-ի էջում պահպանվել են 2024 թ վթարների թվերը, ըստ այդմ՝ անցած տարի դեկտեմբերի 31-ին եղել է 15 վթար, ոևրի արդյունքում 6 750 բաժանորդ է եղել հոսանքազրկված եղել, իսկ Ամանորի գիշերը՝ 12.00-ի դրությմաբ հոսանքազրկված է եղել 261 բաժանորդ։ 2025 թ-ի հաշվետվություն իրենք չեն տվել, խիստ կասկածում եմ, որ օբյեկտիվ են տալու, բայց մենք ունենք ձեռքբերված թվեր, ըստ որի՝ 2025 դեկտեմբերի 31-ին եղել է 125 վթար՝ 117 021 բաժանորդով, ժամը 12.00-ի դրությամբ 13 399 վաժանորդ լույս չի ունեցել։ Սրանք այն թվերն են, որ իրենց մոտ ֆիքսված են, թե ինչ թվեր իրենք կներկայացնեն հանձնաժողովին՝ չգիտեմ, բայց վստահ եմ, որ այդ թվերը հանձնաժողովը բավարար ջանասիրությամբ չի ուսումնասելու»,-ասաց Ղազինյանը։