Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին լրացուցիչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ պաշտպանական միջոցներ «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում»՝ ի հավելումն Կիևին արդեն տրամադրվածների։
«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք Ուկրաինային անվտանգության ոլորտում ավելի շատ օգնություն ենք ցուցաբերել, քան երբևէ՝ 2014 թվականից ի վեր։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ռազմական օգնության այդ առաքումները շարունակվում են, և առաջիկա շաբաթներին նախատեսվում է ավելին»,- ասել է ամերիկյան դիվանագիտական ծառայության ներկայացուցիչը:
Նախօրեին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հաստատել էր, որ Լոնդոնը Կիևին կմատակարարի թեթև հակատանկային պաշտպանական զինատեսակներ։ Նրա խոսքով՝ բրիտանացի զինվորականների աջակցությամբ Ուկրաինայում նույնպես կանցկացվի ուսուցում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգի հետ ճեպազրույցում ասել է, որ Գերմանիան զենք չի մատակարարի Ուկրաինային։ Նրա խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները դիվանագիտական միջոցներով կփորձեն կանխել ռուսական հնարավոր ներխուժումը: