կարևոր
397 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-02 17:25
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրող քննիչը, որը ևս Մխիթար Գոշի մեդալ էր ստացել, հիմա «Վարդաշեն» ՔԿՀ-ում նստած է․ Արթուր Սարգսյանը՝ դատախազներին

Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրող քննիչը, որը ևս Մխիթար Գոշի մեդալ էր ստացել, հիմա «Վարդաշեն» ՔԿՀ-ում նստած է․ Արթուր Սարգսյանը՝ դատախազներին

Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Սրբազան պայքար»-ի գործով ներգրավված հանրային մեղադրողներին բացարկ է ներկայացրել։

Բացարկին միացավ նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, ում խոսքով հանրային մեղադրողներն իրականացնում են քաղաքական պատվեր․ «Իրենք են որոշել իրենց ճանապարհը, պարգևատրվել են «Մխիթար Գոշ» շքանշանով, վարչության պետ են դարձել․․․ Անգամ կնոջ կալանավորեցին, որից հետո չեմ հասկանում, թե ինչպե՞ս են նայել իրենց կանանց աչքերին։ Այն ժամանակ կամք չեն ունեցել պատվեր իջեցնողներին ընդդիմանան, մեզ մեր ընտանիքներից զրկել են, բայց գոնե հիմա կամք ունենան, ինքնաբացարկ հայտնեն, գնան»,- ասաց Սարգսյանը՝ հիշեցնելով․ «Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրող քննիչը, որը ևս ստացել էր «Մխիթար Գոշ» շքանշան, հիմա գտնվում է Վարդաշեն ՔԿՀ-ում»։

Մանրամասն՝ տեսանյութում։