|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ում, որի աշխատակիցներ, կալանավորված անձինք եւ պատիժը կրող անձանց թվերի պայմաններում կատարվել է միայն 48 աշխատակցի թեստավորում եւ երկու աշխատակցի թեստի արդյունքները դրական են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամ Վարդեւանյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի գործընկերներ, մի քանի շաբաթ առաջ հայտնել էի, որ Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսի մոտ առկա են կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշանները: Այժմ պաշտոնապես հայտարարում եմ Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ում, որի աշխատակիցներ, կալանավորված անձինք եւ պատիժը կրող անձանց թվերի պայմաններում կատարվել է միայն 48 աշխատակցի թեստավորում եւ երկու աշխատակցի թեստի արդյունքները դրական են: Հիշում եք չէ ոմանք պնդում էին, որ չկա վարակ ՔԿՀ-ներում եւ հատկապես Երեւան-Կենտրոնում: Երեւան-Կենտրում ՔԿՀ ում երկու հաստատված դեպք արդեն առկա է՝ պաշտոնապես...: Վարդաշեն ՔԿՀ-ում 9 դեպք է գրանցվել, չծանրաբեռնեմ այլ ՔԿՀ-ներում եւս արձանագրված դեպքերով: Այս պայմաններում, երբ առնվազն ռիսկային խմբում գտնվող անձանց մասով րոպե շուտ չի փոփոխվում կալանավորումը, դրանով իրավասու մարմինները ոչ միայն արժեզրկում, այլ ոչնչացնում են իրավունքի գերակայությունը...»։