|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկին: ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Մասաչուսեթսի նահանգապետին է փոխանցել Մխիթար Գոշի մեդալը. հայտնում է կառավարության կայքը:
Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դեվալ Պատրիկին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանի կառուցման գործում ցուցաբերած աջակցության համար։
Նահանգապետը ՀՀ վարչապետին խնդրել է իր երախտագիտության խոսքերը հայտնել ՀՀ Նախագահին շքանշանի համար։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության հեռանկարները: Մասաչուսեթսի նահանգապետը բարձր է գնահատել հայ համայնքի դերն ու ներգրավվածությունը նահանգի կյանքում:
Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանն այցելել է Բոստոն քաղաքի Հայկական ժառանգության պուրակ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։