Փոխարժեքներ
29 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 448.54 |
RUB | ⚊ | ₽ 4.6259 |
GBP | ⚊ | £ 513.96 |
GEL | ⚊ | ₾ 141.34 |
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է խորհրդարանի հերթական նստաշրջանում ընդգրկել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի «ուղարկած» 44-օրյա պատերազմի զեկույցը: Այս մասին հայտնում է Armlur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ Ալեն Սիմոնյանն ԱԺ ՔՊ խմբակցության մոտ հայտարարել է, որ զեկույցի զեկուցման հետ կապված բոլոր ժամկետները սպառված են ու, ըստ ԱԺ կանոնակարգի, ինքն իրավունք չունի զեկույցը ԱԺ նստաշրջանում քննարկել: Երեքշաբթի մեկնարկելիք ԱԺ օրակարգում հարցը ընդգրկված չէ:
Նշվում է, որ տևական ժամանակ է Անդրանիկ Քոչարյանը լարված է, «փրփրած», ԱԺ միջանցքներում գոռգոռում է, հայտարարում, թե իրավունք չունի Սիմոնյանը նման քայլի դիմել, բայց Սիմոնյանն անդրդվելի է:
Ըստ աղբյուրի՝ Քոչարյանը «հանգիստ իր տեղը» չի նստելու, քանի որ նպատակ ունի 44-օրյայի զեկույցով շոուներ «բեմադրել»: Բայց արի ու տես, որ իր ցանկությունները իրականություն չեն դառնում:
Թե վերջնական ինչ եզրակացություն կտա Ալեն Սիմոնյանը դեռևս անհայտ է: