Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր, 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի հայ հասարակական-քաղաքական խոշորագույն գործիչ, ՀՅԴ երեք հիմնադիրներից մեկի` Սիմոն Զավարյանի մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ ԳԱԱ նախագահության դահլիճում մեկնարկեց ՀՅԴ ու ԳԱԱ Պատմության ինստիտուտի համատեղ կազմակերպած գիտական նստաշրջանը:
Նստաշրջանի բացման խոսքով հանդես գալու ժամանակ ԳԱԱ հայագիտության ու հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշեց, որ Սիմոն Զավարյանը ոչ միայն հայտնի քաղաքական գործիչ էր, այլեւ, առաջին հերթին, խոշոր տնտեսագետ, ու նշեց Զավարյանի աշխատությունների, գործունեության ոլորտների եւ ունեցած մեծ ավանդի մասին:
«Սիմոն Զավարյանի թողած ժառանգությունը բավականին հարուստ է ու բավականին արդիական է նաեւ այսօր, եւ այս իմաստով այս գիտաժողովը շատ կարեւոր է` ներկայացնելու համար այդ գործչի կենսագրությունը, գործունեությունը ներկայացնելու առումով, եւ մենք պետք է դասսեր քաղենք այդ խոշոր գործչի թողած ժառանգությունից»,- նշեց ակադեմիկոսը:
Սիմոն Զավարյանի` որպես հասարակական-քաղաքական գործչի իկերպարին անդրադարձավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Լևոն Մկրտչյանը, ով իր խոսքում նշեց, թե մեր նոր շրջանի պատմության մեջ մի սերնդի մասինէ խոսքը` ի դեմս Սիմոնբ Զավարյանի, որը կարողացավ հանճարեղ կերպով իրար միացնել գրիչը, զենքը եւ աշխատանքը:
«Երբ մենք խոսում ենք Սիմոն Զավարյանի մասին, այս կերպարի մեջ շաստ համերաշխ ու համաչափ ձեւով համադրված են այս երեք սկզբունքները, որոնք ի վերջո մեր ժողովրդի ապագան ու հարատեւության գաղտնիքն են»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:
Այս գիտաժողովըի ժամանակ կբարձրաձայնվի Սիմոն Զավարյանի գիտական, հասարակական, քաղաքական ժառանգության մասին, կբացվի նրա կերպարը եւ գործունեության տարբեր էջերը: Լեւոն Մկրտչյանը նշեց, թե ցավոք սրտի, մեր հասարակական-քաղաքական լայն շերտի այս սերնդի գործունեությունը միակողմանի է ներկայացվում:
«Այս սերունդը իրականացրեց պատմական մեծ առաքելություն, կարողացավ շուրջ 20 տարիների ընթացքում մահվան դատապարտված ու մահվան ճանապարով գնացող ժողվրդին դուրս բերել կյանքի ու շարունակականության ճանապարհ: Հայկական լինելիության գաղտնիքը ի վերջո ձեւավորվեց նաեւ եւ հիմնականում այս սերնդի ջանքերով»,- ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի անդամը` անդրադառնալով նաեւ Զավարյանի սերնդին ու սերնդակիցների գործունեությանը, ովքեր կարողացան անհույս ու ընկճված ժփղովրդին հանել ազգային-ազատագրական պայքարի ու հույս ներշնչել, որ իր սեփական ուժերով պետք է ազատագրվի:
Սիմոն Զավարյանի կերպարի երկրորդ կողմը հեղափոխական եւ միավորիչ կերպարն է: Զավարյանը, ինչպես նշեց Լեւոն Մկրտչյանը, կարողացավ իր մեջ ու իր գաղափարախոսության մեջ, որը հետո դարձավ ՀՅԴ գաղափասրախոսական կարեւորագույն անկյունաքարերից, համադրել ժամանակի ամենաառաջավոր ուսմունքները: Ըստ բանախոսի, Զավարյանը կարողացավ համադրել թե' եվրոպական հեղափոխականության առաջավոր ուսմունքները, թե' նարոդնիկությունը, թե' կազմակերպական ապակենտրոնացման, թե' գաղափարական կենտրոնացման սկզբունքները:
«Այսինքն` ձեւավորվեց շատ հստակ գործուն մի մեխանիզմ, որը կարողացավ մեր ժողովրդին աներեւակայելի փորձությունների ճանապարհով ուղղորդել ու ղեկավարել: Եվ երբ մենք խոսում ենք Սիմոն Զավարյանի մասին, ապա պետք է նշենք, որ նրանք էին, որ ձեւավորեցին այն մեխանիզմը, րով, ի վերջո, այսօր աշխարհը մեծապես կառավարվում է` ցանցային ապակենտրոն կառուցվածք, որի անդամները մեածգույն նվիրվածությամբ ունեն գաղափարական կենտրոնացվածություն»,- հակիրճ ներկայացրեց Լեւոն Մկրտչյանը, Զավարյանի կերպարի երրորդ կողմն էլ նշելով նրա ունեցած լայնախոհությունը:
ԳԱԱ պատմութփյան ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ նշեց, որ Սիմոն Զավարյանն այն գործիչներից էր, ում գործունեությունն ազդեցություն է ունեցել ոչ միայն իր կուսակցության, այլեւ համահայկական հարցերի վրա: Զավարյանը, նշեց պատմության ինստիտուտի տնօրենը` «այսպիսի գործիչները, որքան էլ այս կամ այն կուսակցության անդամ են, նարնք համահայկական ընդգրկում ունեն: ցավոք սրտի, մեզանում չի հաղթահարվում այն մտածողությունը, որ այսպիսի մարդկանց համար կուսակցությունը միջոց է` համահայկական խնդիրներ լուծելու համար»: Բայց հետո Աշոտ Մելքոնյանը, որպեսզի տպավորություն չստեղծվի որ կուսակցական գործիչներին համահայկական ընդգրկումով ներկյայացնելու եւ իր կուսակցությունից կտրելու միտում կա, հիշեցրեց Սիմոն Վրացյանի գնհատականը` տրված Սիմոն Զավարյանին` «նա ՀՅԴ խիղճն էր, նա ՀՅԴ սիրտն էր…»:
Գիտաժողովի ժամանակ Ավետիք Իսահակյանի թոռը` Ավիկ Իսահակյանը ընթերցեց Սիմոն Զավարյանի մահվան կապակցությամբ իր պապի գրած բանաստեղծությունը, շեշտելով, որ ոչ մի այլ մարդու մասին մեծ գրողն այսպիսի բանաստեղծություն ու պատկառանքի խոսքեր չի գրել: