Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գաղափարախոսը պարծենում է Մեծ Թուրքիա ստեղծելու քայլերի համար, որն ընդգրկում է հյուսիսային Հունաստանը և Էգեյան ծովի արևելյան կղզիները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիան շարունակում են աջակցել իրենց թուրք դաշնակիցներին Հունաստանի դեմ ագրեսիայում. գրում է Greek City Times-ը։
Էրդողանի գաղափարակից Մեթին Քյուլյունքը, որը նույն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից խորհրդարանի անդամ է, Էրդողանի հետ եղել է նույն երիտասարդական շարժման մեջ և Էրդողանի հայրենի Ռիզե նահանգից է, Twitter-ում կոչ է արել ստեղծել Մեծ Թուրքիա, որն ընդգրկում է հյուսիսային Հունաստանը և Էգեյան ծովի արևելյան կղզիների մեծ տարածքները, Բուլղարիայի, Կիպրոսի և ամբողջ Հայաստանի կեսը, ինչպես նաև Վրաստանի, Իրաքի և Սիրիայի բազմաթիվ տարածքներ։
Մի շարք թվիթերով Քյուլյունքը գովերգում է սելջուկների հաղթանակը Բյուզանդական կայսրության նկատմամբ 1071 թ.-ին Մանազկերտում, ինչը թույլ է տվել ասիացի թուրքերին պատմության մեջ առաջին անգամ մտնել Հայկական լեռնաշխարհ և Փոքր Ասիա:
«1071-ի ոգու» ներքո Քյուլյունքն իրականում խոստովանել է, որ Թուրքիան ձգտում է ռազմական միջոցներով ներխուժել Սիրիա, Միջերկրական ծով և Աֆրիկա՝ գերիշխելով այնտեղ:
Իր հաջորդ թվիթում Թուրքիայի խորհրդարանի անդամը գրում է. «Նրանց թոռները, ովքեր կարծում են, թե կվտարեն մեզ Անատոլիայից, այսօր փորձում են մեզ դուրս բերել Միջերկրական ծովից: Համոզված եղեք, որ նրանք Միջերկրական ծովում կպարտվեն: Կենդանի է Մանազկերտի հաղթանակի ոգին։ Թուրք ազգն ու պետությունը ամեն ոլորտում կյանքի է կոչում այդ ոգին»:
Թվիթին կցվել էր քարտեզ, որում երևում է թուրքական ծավալապաշտության ախորժակը։