|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հնդկաստանում անկարգություններ են. կա առնվազն չորս զոհ, ավելի քան 80 տուժած: Այս մասին գրում է հնդկական Hindustan Times թերթը։
Նշվում է, որ Լադախ միութենական տարածքում պարետային ժամ է սահմանվել, տասնյակներով ձերբակալվածներ կան։
«Առնվազն 50 մարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը հինգշաբթի պարետային ժամ սահմանեց Լեհում (Լադախի մայրաքաղաք»,-գրում է պարբերականը:
Լեհի բարձրագույն մարմնի (Leh Apex Body (LAB)) կողմից հայտարարված բողոքն ի պաշտպանություն կենտրոնական կառավարության հետ բանակցությունների (Լադախին նահանգի կարգավիճակ տրամադրելու և նրա վրա Հնդկաստանի սահմանադրության վեցերորդ կետը (ինքնավարության և ինքնակառավարման միջոցներ գրանցված ազգախմբերի համար) տարածելու վերաբերյալ) վերաճել է բռնության, հրկիզումների և փողոցային բախումների։
Լադախի մյուս խոշոր քաղաքներում ևս խիստ սահմանափակող միջոցներ են կիրառվել, որոնք արգելում են հինգ և ավելի մարդկանց հավաքները: