Փոխարժեքներ
24 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.72 |
EUR | ⚊ | € 449.77 |
RUB | ⚊ | ₽ 4.5731 |
GBP | ⚊ | £ 515.33 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Արցախի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի շահերը ներկայացնող փաստաբան Նատալյա Չեռնիկովան RT-ին հայտնել է, որ չի հավատում Ավագյանի ինքնասպանությանը: Նա ընդգծել է, որ դրա օգտին է խոսում նրա բնավորությունը՝ նա մարտիկ է, որը չի սիրում պարտվել, ու հավատացյալ մարդ։
«Նա շատ լավ գիտի, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին խելացի մարդ է, հետևանքները հաշվի է առնում իրադարձությունից այն կողմ։ Ես չեմ կարծում, որ նա ինչ-որ կերպ չի մտածել այդ մասին»,- նրա խոսքը մեջբերում է RT-ն։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հետախուզվում էր Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։ Երեկ նա կապ է հաստատել լրատվամիջոցների հետ ու տեղեկացրել, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում։ Քանի որ Հայաստանը հետախուզում է հայտարարել իր նկատմամբ նա կամավոր ցանկացել է, որ իրեն արտահանձնեն Հայաստանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բորիս Ավագյանին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգի Հայաստանի Հանրապետության հյուպատոսարանում։