կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-28 13:05
Քաղաքական

«Մեր ժողովուրդը Նատալյա է ուզում»

«Մեր ժողովուրդը Նատալյա է ուզում»

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր ՕԵԿ պատգամավորների կողմից ներկայացված «ԴԱՀԿ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը նպատակ ունի վերականգնել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի պահանջները, այն է` «ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի»:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ նախագիծն իրավական տեսակետից փնթի է և պետք է լրամշակվի:

 

Դա վիրավորական թվաց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանին, որ իրենց ներկայացրած նախագիծը համարում են «փնթի ու ճենջոտ»:

 

Արծվիկ Մինասյանը հստակեցրեց, որ ինքը նկատի ունի, որ իրավաբանական առումով է նախագիծը փնթի, այլ ոչ` գաղափարի առումով:

 

Հովհաննես Մարգարյանը շարունակեց պաշտպանել իր ներկայացրած օրինագիծը` նայելով Արծվիկ Մինասյանին:

 

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դիմեց Հովհաննես Մարգարյանին. «Ա'յ մարդ, դու Արծվիկ Մինասյանի կողմը մի նայի, դու Հանրապետականի կողմը նայի»:

 

Հովհաննես Մարգարյանը շարունակեց պաշտպանել օրինագիծը. «Ժողովրդական խոսք կա` «Մեր ըսկին ձեր ոչնչից լավը չէ՞»: Մեր ժողովուրդը պահանջում է վերականգնել իր ոտնահարված իրավունքները: Օրենքներն  ինչքան էլ Մարգրիտի պես պճնեն, բերեն, ասեն` լավն է, միևնույն է, մեր ժողովուրդը Նատալյա է ուզում»: