Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Փետրվարի 4-ից ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում հաշվառված՝ 41-ամյա Բորիս Ավագյանի նկատմամբ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նա հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը, փողերի լվացումը, առանձնապես խոշոր չափերով) մեղադրանքով։
Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլին Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրենի տեղակալի պաշտոնից՝ Երևան քաղաքում վերջինիս կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար։
Համաձայն հաղորդագրության՝ Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։ ԱԻՊԾ-ն ընդգծել է՝ Բ․Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը «ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը»։ «Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,- ասվել է հաղորդագրությունում։