| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարանը, այսօր խոսելով կուտակային նոր օրենքի փաթեթի մասին, նշեց, որ այն կամավորության սկզբունքով չի աշխատում, այլ պարտադիր: Խտրական վերաբերմունք է դրսևորվելու մարդկանց նկատմամբ:
«Խոսք է գնում էլեկտրաէներգիայի թանկացման մասին, որի արդյունքում բոլոր ապրանքներն են թանկանալո: Սոցիալապես ծանր վիճակում գտնվող քաղաքացին այս օրենքի կիրառման արդյունքում ավելի վատ վիճակում է հայտնվելու: Մենք այս օրենքով կկանխե՞նք արտագաղթը, աղքատության մակարդակը կարո՞ղ ենք իջեցնել: Իհարկե, չենք կարողանա»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:
Նա կոչ արեց կառավարությանը` ներդնել կամավորութան սկզբունքը, ինչը ավելի ազնիվ ու արդար կլինիր: Պատգամավորը հիշեցրեց «Խաթաբալա» հայկական ֆիլմը, որում ինչքան ասես պճնեցին Մարգրիտին, բայց երիտասարդի սիրտը Նատայա էր ուզում, և բոլորն են հիշում, թե ինչպես ավարտվեց այդ ֆիլմը: Նրա համոզմամբ` ժողովրդի համար ընդունելի չէ այդ օրենքը, ինչպիսի անուն էլ տան այդ վճարին: