Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020-ի հունվարին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ փակ քննարկումից մանրամասներ պատմեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին՝ չե՞ք զգում, որ վաղն էլ կարող են նոր ռիսկեր առաջանալ, այդ թվում՝ պատերազմական՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Երբ մենք նախարարին հարց էինք տալիս, հարցերից մեկը «Սու»-երի հարցն էր, թե արդյո՞ք դրանց ձեռքբերումը ճիշտ գնում էր, մեզ այնպիսի բան ասաց պաշտպանության նախարարը դրանց հետ կապված, որ ուղղակի սկսեցինք ամաչել, թե ինչի ենք նման հարց բարձրացրել՝ այն դեպքում, որ այդքան կարևոր ու դիպուկ գնում է իրականացվել, ու եթե հանկարծ պատերազմ սկսվի, ուղղակի հողին են հավասարեցնելու թշնամուն․ պաշտպանության նախարարի զեկույցը դրա մասին է եղել»,-ասաց Մարուքյանը։
Նա վստահեցրեց, որ զգում են պատերազմի ռիսկը՝ նաև դրանով է պայմանավորված իրենց շտապողականությունը հանգուցալուծում գտնելու համար։
«Ինչո՞ւ ենք ասում, որ օր առաջ երկրի վարչապետը պետք է փոխվի, որովհետև վստահությունը կվերականգնվի կառավարության նկատմամբ, պետական ինստիտուները կվերակագնեն իրենց ամենօրյա գործունեությունը, և երբ ադրբեջանցիները գան ասեն՝ տես GPS-ով մենք պետք է այստեղ կանգնենք, այնտեղ իրենց կդիմավորեն պետական մարմինների ներկայացուցիչները, ոչ թե գյուղապետերը կամ կամավորականներ, փառք իրենց,- պատասխանեց Մարուքյանը։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, պատգամավորի խոսքով, իրողություն է ու այլևս հնարավոր չէ չեղարկել, թեկուզ՝ մասնակի։
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանը քննարկում է իրենց ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։