|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղում սեպտեմբերի 20-ին կկայանա գաթայի 9-րդ փառատոնը։ Միջոցառումը սկիզբ է առել դեռևս 2014 թվականին․ սկզբում այն անցկացվել է որպես գյուղի տոն, սակայն տարիների ընթացքում վերափոխվել է գաթայի փառատոնի։
Փառատոնի առանձնահատկություններից է հսկա գաթայի պատրաստումը, որի չափերը տարեցտարի մեծացվում են։ 2024 թվականին թխվել էր 4 մետր 40 սմ շառավղով գաթա։ «Այս տարվա գաթայի չափը պահվում է գաղտնի, այն կբացահայտենք հենց փառատոնի օրը», - մամուլիս ասուլիսի ժամանակ նշեց Խաչիկ համայնքի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը։
Փառատոնին ներկայացվում են տարբեր բաղադրատոմսերով գաթաներ․ տնային տնտեսուհիները հորինում են նոր տեսակներ՝ յուրօրինակ խմորով և խորիզներով։ «Սա հնարավորություն է տալիս, որ մեր ավանդական ուտեստները պահպանեն արդիականությունը և չկորցնեն իրենց գրավչությունը», — ասաց Արենի փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։