Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի շրջանակներում Երևան ժամանած Եվրոպական ռեֆորմիստների և պահպանողականների դաշինքի ներկայացուցիչները, հյուրընկալվելով ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանի ՝ Ապարանում գտնվող առանձնատանը, ոչ միայն հավանել են պատգամավորի տան հարևանությամբ գտնվող ավանակի արձանը, այլև անձամբ ծանոթացել հայկական հետաքրքիր ավանդույթներից մեկին:
Հանդիպման օրը համընկել է Մեծ պահքի կիսվելու օրվա հետ, իսկ հայկական ավանդույթի համաձայն՝ այդ օրը գաթա են թխում՝ մեջը դնելով մետաղադրամ: Ըստ ավանդույթի՝ գաթան կտրելուց հետո ում բաժին է հասնում մետաղադրամով կտորը, հենց նրա երազանքն էլ իրականանում է: Եվրոպացիների հյուընկալության օրը միջինքի գաթա է եղել նաև Լյովա Խաչատրյանենց տանը:
Ըստ «Չորրորդ իշխանություն» թերթի հրապարակման՝ գաթայի մետաղադրամը բաժին է հասել Սաջադ Քարամին:
«Մետաղադրամը գաթան թխողն էր դրել: Շատ հետաքրքիր ստացվեց ամեն ինչ: Հարյուր դրամանոց մետաղադրամ էր գաթայի մեջ: Դե, կտրեցինք գաթան, բաժանեցինք մասերի, ամեն մեկս մեր բաժին գաթան վերցրեցինք: Մետաղադրամով կտորը բաժին հասավ մեր եվրոպացի հյուրին՝ ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջադ Քարիմին: Նա էլ շատ ուրախացավ դրանից, փաթաթեց ու դրեց գրպանը»,- Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց Լյովա Խաչատրյանը:
Նա նաև նշեց, որ եվրոպացին ասել է՝ եթե իր երազանքը կատարվի, կրկին Հայաստան կգա՝ նշելու: «Ասաց` Լյովա', բան էի պահել մտքումս, եթե իրականանա, գալու եմ Հայաստան ու ձեր տանն էլ նշեմ: Թե ի՞նչ երազանք էր պահել, չգիտեմ»,- ասաց պատգամավորը: