կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-10 13:54
Հասարակություն

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի #ՄիասինՊայծառԷ փառատոնը

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի #ՄիասինՊայծառԷ փառատոնը

Փառատոնը, որը 2016 թվականից ավանդաբար անցկացվում է Ռուսաստանում (#ВместеЯрче), էներգաարդյունավետության և էներգիայի խնայողական օգտագործման մասին իրազեկող ամենախոշոր միջոցառումներից է։ 2018-ից այն դարձել է տարածաշրջանային ԵԱՏՄ երկրների համար, և այս տարի առաջին անգամ  անցկացվելու է նաև Հայաստանում՝ Վանաձորում։ Փառատոնի նպատակն է հանրության շրջանում Էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը, երիտասարդների շրջանում էներգաարդյունավետության, էներգախնայող տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի նկատմամբ ճանաչողական հետաքրքրության  և ստեղծագործական մտքի խթանումը, ինչպես նաև դպրոցականների և երիտասարդների շրջանում շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ ակտիվ դիրքորոշման ձևավորումը:  

Ամբողջ ընտանիքի համար նախատեսված ուրախ փառատոնի շրջանակում կիրականացվեն տարբեր գիտափորձեր, մրցույթներ, վարպետության դասեր: Մասնակիցներին սպասվում է նաև մշակութային ժամանց՝ տիկնիկային թատրոն, լուսանկարահանում հեքիաթային տաղավարում, համերգային ծրագիր՝ Lav Eli և Clocker ռոք խմբերի մասնակցությամբ։

Փառատոնի հաջորդ օրը՝ հունիսի 16-ին, ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում (Դեբեդ) կանցկացվի աշխատանքային քննարկում, որի շրջանակում էներգաարդյունավետության ոլորտի դերակատարներն ու մասնագետները կքննարկեն էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի ոլորտում նոր՝ էներգախնայող տեխնոլոգիաների առանձնահատկությունները, համայնքներում էներգաարդյունավետության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու մինչ այժմ իրականացրած ծրագրերի արդյունքները: