|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքը 2021 թվականին կհյուրընկալի Օլիմպիական ամառային պատանեկան 16-րդ փառատոնը:
Համապատասխան փաստաթղթի տակ ստորագրել են Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահ Յանեզ Կոցիյանչիչը, գլխավոր քարտուղար Ռաֆայել Պագնոցին և Սլովակիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Անտոն Սիկելը:
2017 թվականին Բանսկա Բիստրիցան ճանաչվել է Եվրոպայի ամենասպորտային քաղաքներից մեկը և արժանացել է հեղինակավոր ACES Europe մրցանակին:
16-րդ ամառային պատանեկան Օլիմպիական փառատոնը կանցկացվի հուլիսի 24-ից օգոստոսի 1-ը: 14-18 տարեկան մարզիկները կմրցեն 10 մարզաձևերում: