|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ՔՊ-ի նախահեղափոխական հիմնական թեզերից մեկը բուհերի ապակուսակցականացումն էր: Սակայն ինչպես մնացած դեպքերում, այս դեպքում էլ սա միայն լոզունգ էր հասարակությանը մոլորեցնելու համար:
Ինչպես Yerkir.am-ն է նկատել լուսանկարում ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին: Իսկ ինչպես գիտեք, կուսակցական համագումարը «ապաքաղաքական» և «ապակուսակցական» միջոցառում է:
Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանի փոխարեն պատգամավոր է դառնալու Թոռնիկը: