կարևոր
5098 դիտում, 7 ամիս առաջ - 2024-02-27 13:27
Հասարակություն

Թոռնիկը կրճատել է Թոռնիկին

Թոռնիկը կրճատել է Թոռնիկին

Yerkir.am-ը գրում է․

«Հայաստանի ազգային ագրարային համալսարանում հաստիքների կրճատումների մասին Hraparak.am-ի հետ զրույցում փորձել է պարզաբանումներ տալ հոգաբարձուների խորհրդի անդամ, ամբիոնի վարիչ Աղավարդ Խաչատրյանը, ով իր գործընկեր դասախոսների ու ուսանողների հետ ևս կողմ է քվեարկել կրճատվող հաստիքների վերաբերյալ հարցին:

Այժմ հերթով անդրադառնանք հարցազրույցում Խաչատրյանի արտահայտած մտքերին:

  1. Ինչու եք դուք եւ ձեր գործընկեր դասախոսներն ու ուսանողները քվեարկել եք շուրջ 60 հաստիքների կրճատման օգտին, Խաչատրյանը պատասխանել է.

- Նախ 60 հաստիք չի եղել, եղել է 12 մարդու հարց, ընդ որում՝ սխալ ներկայացում է եղել, ներկայացրել են կոնկրետ հաստիքացուցակի փոփոխություն, որտեղ հաստիքները իրականում գոյություն չունեն կամ իրենց դիմումի համաձայն արդեն դուրս են եկել։

- Եղել է թյուրըմբռնում, անգամ Հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը՝ ուսխորհրդի նախագահը պարզվեց՝ նույնպես եղել է այդ ցուցակում, անվանական ոչ մեկի անունը չկար, ուստի ինքն էլ է քվեարկել իր դեմ։

  ա) իրականում կրճատվել է 60 հաստիքի կրճատում,

  բ) կոնկրետ կրճատվող աշխատակիցների քանակը ոչ թե 12, ավելի քան 2 անգամ ավել,

  գ) համալսարանի խորհրդում 20 ամյա աշխատանքի ստաժ ունեցող Ա. Խաչատրյանը պետք է որ իմանար, որ յուրաքանչյուր տարեսկզբին հաստատվող տարեկան հաստիքացուցակում մարդկանց անուն-ազգանուններ երբևե չեն նշվել,

  դ) խորհրդին սխալ տեղեկատվություն ներկայացնողը կրել է արդյո՞ք պատասխանատվություն,

  ե) թափուր հաստիքների կրճատման դեպքում ովքե՞ր են կատարելու դիմումի համաձայն դուրս եկած աշխատակիցների գործառույթները,

  զ) խորհրդի անդամները նախապես արդյոք կարդացել են հաստիքացուցակի նախագիծը.

  է) օրինական է արդյո՞ք ինքն իրեն կրճատած ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի՝ մարգեթինգի և զարգացման բաժնի աշխատակիցի, ուսխորհրդի նախագահի, ինպես նաև հոգաբարձուների խորհրդի անդամի 3 պաշտոնների համատեղումը:

2. Ռեկտորին պարտականությունները կատարող Հ. Զաքոյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ հարցին, Խաչատրյանը պատասխանել է.

- Նախարարությունից են ներկայացրել, որպես կանոն, եթե ռեկտորը գնում է, պրոռեկտորներից որեւէ մեկին են վերապահում, ունեինք դոկտոր պրոֆեսոր, որը հրաժարվեց՝ ոտքի վնասվածքի պատճառով։

ա) համալսարանի խորհրդում 20 ամյա աշխատանքի ստաժ ունեցող Ա. Խաչատրյանը պետք է որ իմանար, որ պարտականությունների կատարողին ներկայացնում է ոչ թե նախարարությունը, այլ ընտրում է հոգաբարձուների խորհուրդը:

Ինչ վերաբերում է ոտքի կոտրվածք ունեցող պրոռեկտորին (մաղթում ենք շուտափույթ ապաքինում), դեկտեմբերի 25-ին Զաքոյանի՝ պարտականությունների կատարողի, նշանակման օրը եղել է լիովին առողջ և մասնակցել է ռեկտորատի նիստին»: