Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
«Խափանման միջոցի փոփոխության երկու դատական նսիտերը ևս մեկ անգամ ցույց են տվել, որ Արթուր Սարգսյանին վերագրած մեղադրանքը որևէ ձևով չի արտահայտում իրականությունը և իշխանության ստեղծած քարոզչական կեղծ մոտեցումներն որևէ առնչություն չունեն իրականության հետ»,- ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նար խոսքով՝ մեր երկրում մոտ երեք տասնյակի հասնող քաղբանտարկյալների գոյությունը, խոսում է մեր երկրում ստեղծված ռեժիմի բռնատիրական մոտեցումների մասին։ Աբրահամյանը նշեց, որ շատերը նաև քրեական հետապնդման մեջ են, թեև բանտերում չեն։
Անդրադառնալով Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի փակմանը՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ այն անչափ մտահոգիչ գործընթաց է ։
«Փաստացի միակ միջազգային կազմակերպությունն էր, որը հնարավորություն ուներ այցելելու մեր հայրենակիցներին, տեղում հասկանալում նրանց վիճակը՝ առողջականից մինչև հոգեբանական»,-հայտարարեց Աբրահամյանը։
Նա նկատեց, որ Կարմիր խաչը միջոց էր նաև ռազմագերիների նկատմամբ բռնությունները նվազեցնելու համար։
Տիգրան Աբրահամյանը նաև նկատեց, որ Ադրբեջանը հաստատել է 23 ռազմագերու առկայությունը, բայց, իրականում, խոսքը 8 տասնյակ ռազմագերու մասին է, որոնց խնդրով կարող էր զբաղվել միայն Կարմիր խաչը։