|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արդեն 3-րդ օրն է` Նարեկ Սամսոնյանը հացադուլում է: Նա այս պահին մենախցում է և միայն կարելի է պատկերացնել, թե ինչ զգացողությունների և դժվարությունների միջով է անցնում:
Շատերն այս քայլը ծայրահեղ համարեցին, սակայն մյուս կողմից` երկրում ստեղծված բռնատիրական կարգն ու իշխանության բերած խաղի պայմանները, թույլ չեն տալիս առաջնորդվել միայն պայքարի դասական կանոններով, որի դրսևորումներից մեկն էլ հացադուլն է:
Առողջություն, ուժ և ամուր նյարդեր Նարեկին` իր ընտրած ճանապարհը հաջող անցնելու և իր բարդությունները նպատակին ծառայեցնելու համար:
Ազատությո՛ւն Նարեկին, Վազգենին և մեր բոլոր քաղբանտարկյալներին»: