|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակը» գրում է.«Արտաշատի ընտրություններում ընտրողների 25 տոկոսի վստահությանն արժանացած քաղաքապետ Կարեն Բենիամինյանը նոր կարգեր է սահմանել քաղաքապետարանում: Նա հրահանգել է, որ երբ ինքը մուտք գործի քաղաքապետարանի շենք, աշխատասենյակներ, բոլոր աշխատակիցները ոտքի կանգնեն: Նրա շրջապատում կարծում են, որ երիտասարդ քաղաքապետին այդքան «ինքնավստահություն» ներշնչել են ընտրությունների արդյունքները: Նա կարծում է, որ ինքը միայն իր ջանքերով ընտրված քաղաքապետ է, և ՀՀԿ-ականները մատը մատին չեն խփել: Ի դեպ, ընտրություններից երկու օր հետո Բենիամինյանն Արտաշատի «Արարատ» ռեստորանում իր հասակակիցների, յուրայինների հետ հաղթանակի խնջույք է կազմակերպել և կենացի ժամանակ ակնարկել, որ ստացած ձայները միայն իրենն են, ոչ մեկը՝ ոչ մարզպետը, ոչ ՀՀԿ մարզային կառույցը դրանում մաս չունեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: