կարևոր
2404 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-08 10:12
Քաղաքական

Նոր կարգեր՝ ԱԺ-ում․ «Հրապարակ»

Նոր կարգեր՝ ԱԺ-ում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հետ կապված՝ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ դիմելու է դատախազություն, քանի որ նրա արարքներում կա հանցակազմ՝ նա սպառնալիքներ է հնչեցրել Էդգար Ղազարյանի հասցեին եւ խոչընդոտել նիստը։

Երեկ Թովմասյանը հայտարարել էր, թե ԱԺ աշխատակազմը խոչընդոտում է, իր դիմումին ընթացք չի տրվում։ Նրա բնորոշմամբ, տեղի է ունեցել «պատմական խայտառակություն 2» (առաջինը հանձնաժողովի նիստին ՔՊ-ականների պահվածքն է)։ Դատախազին գրված իր նամակը չի ուղարկվել այն պատճառաբանությամբ, թե հանձնաժողովի նախագահի բլանկ գոյություն չունի: ԱԺ նախագա՞հն է հրահանգել խոչընդոտել՝ հարցրինք Սիմոնյանի խոսնակին։

«Չկա նման միտում… Խնդիրը լուծված է, գրությանն ընթացք է տրված»։ Բանն այն է, որ նախկինում հանձնաժողովների նախագահների գրավոր դիմումները ուղարկվել են ԱԺ աշխատակազմի բլանկով, աշխատակազմի նոր ղեկավարի նշանակումից հետո պարզվել է, որ ճիշտ ընթացակարգն այն է, որ հանձնաժողովի բլանկով ուղարկվեն։ Եվ  Թովմասյանին հորդորել են բլանկը փոխել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում