|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիթների ներկայացուցիչը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Իսրայելի տարածքում գտնվող չորս օբյեկտի, այդ թվում՝ զինված ուժերի գլխավոր շտաբի շենքին։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում մանրամասնել է, որ ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել նաև Բեն Գուրիոն օդանավակայանին, Աշդոդի ծովային նավահանգստին և Թել Ավիվի էլեկտրակայանին։
Նրա պնդմամբ՝ հարվածները հաջողությամբ հասել են իրենց նպատակներին։