|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող ՄԱԿ-ի շենքին, ինչի հետևանքով զոհվել է մեկ օտարերկրյա աշխատող և վիրավորվել առնվազն չորսը, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը:
«ՄԱԿ-ի կառույցներում աշխատող հինգ օտարերկրյա աշխատակից վիրավորվել է օկուպացիոն ուժերի կողմից կենտրոնական նահանգում գտնվող շտաբի հրետակոծության հետևանքով, նրանցից մեկը մահացել է հիվանդանոց ժամանելուն պես», - ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հարձակումները շարունակվում են, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատելու ԱՄՆ-ի ծրագիրը: Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Իզզաթ ալ-Ռիշքն ասել է, որ Նեթանյահուի որոշումը՝ վերադառնալ պատերազմ, նշանակում է մահապատիժ Գազայի հատվածում իսրայելցի պատանդների համար: