կարևոր
325 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-16 13:55
Քաղաքական

ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. 31 մարդ է զոհվել

ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. 31 մարդ է զոհվել

Առնվազն 31 խաղաղ բնակիչ է զոհվել և ավելի քան 100-ը վիրավորվել «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների կոմից վերահսկվող Եմենի մայրաքաղաք Սանայի և երկրի այլ շրջաններ վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով: Այդ մասին հայտնել է ապստամբների առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։

«Նախնական տվյալներով՝ Սանայում, Սաադա, Ալ-Բայդա և Ռադա նահանգներում քաղաքացիական օբյեկտների և բնակելի թաղամասերի դեմ ուղղված ամերիկյան ագրեսիայի հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 101-ը վիրավորվել է»,-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին նա  գրել  է X-ում: Ըստ ալ-Ասբահիի, զոհվածները հիմնականում կանայք ու երեխաներն են եղել:

Մարտի 15-ին ԱՄՆ Զինված ուժերը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սկսեցին զանգվածային հարվածներ հասցնել Եմենի տարածքին, որը գտնվում է հութիների վերահսկողության տակ։ Գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և նավարկության ազատության ապահովմանը, հայտնել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից։ Անսար Ալլահ շարժումը խոստացել է արձագանքել սրացմանը՝ միաժամանակ պնդելով, որ ԱՄՆ-ի կողմից թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները: