Սաուդյան Արաբիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Աբհա քաղաքի միջազգային օդանավակայանի վրա հարձակվել են հուսիթները: Հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի. տեղեկացնում է РИА Новости: Վիրավորների թվում կա 3 կին և 2 երեխա: Տուժածների շարքում են Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Բանգլադեշի քաղաքացիներ:
Ավելի վաղ հուսիթներն իրենց վերահսկողության տակ գտնվող «Ալ Մասիրա» հեռուստաընկերությամբ հայտարարել էին, որ կիրակի անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի Աբհա և Ջիզան քաղաքների օդանավակայաններին, որոնք բավականին մոտ են Եմենի սահմանին: