|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Անկարայի գլխավոր դատախազը սեպտեմբերի 25-ին հայտնել է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 7 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսել, ովքեր Քոբանիում իրադարձությունների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցության գործադիր խորհրդի անդամ։ Այս մասին հայտնում է թուրքական Tele1 հեռուստանըկերությունը։
Հայտնի է, որ այդ ցուցակի մեջ են ընդգրկվել են պատգամավորներ Գարո Փայլանը, Սարուհան Օլուչը, Մերալ Դանիշ Բեշտաշը, Հուդա Կայան, Սեզայ Թեմելլին և Սերպիլ Քեմալբայը։
Զանգվածային ձերբակալություններին առաջինը արձագանքել է Արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը, ով ասել էր, որ քրդամետ կուսակցության դեմ հակաահաբեկչական գործողություն է սկսվել, ովքեր Քոբանիում իրադարձությունների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցության գործադիր խորհրդի անդամ։