Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում շարունակվում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը. տեղեկացնում է Demokrathaber-ը:
Հայտնի է դարձել, որ առաջիկայում ևս 9 միջնորդություն կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողով, որպեսզի միանգամից 8 կուսակցական զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այդ ցուցակում են քրդամետ կուսակցության` Վանի պատգամավոր Բեդիա Օզգյոքչե Էրթանը (նրա նկատմամբ 2 միջնորդություն է ներկայացվել), Դիարբեքիրի պատգամավոր Ադնան Սելչուկ Միզրաքլըն, Մարդինի պատգամավոր Փերո Դունդարը, Ադանայի պատգամավոր Քեմալ Փեքոզը, Շըրնաքի պատգամավոր Հասան Օզգյունեշը, Վանի մեկ այլ պատգամավոր Մուազզեզ Օրհանը, Քոջայելի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման միջնորդություն էր ներկայացվել քրդամետ կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի վերաբերյալ: