Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան իր ելույթի ժամանակ Իսրայելին մեղադրել է Լիբանանում փեյջերներ պայթեցնելու մեջ, հայտնում է Al Jazeera-ն։
Նրա համոզմամբ՝ Իսրայելի իշխանությունները գիտեին, որ 4000-ից ավելի փեյջերներ կան և միաժամանակ փորձել են սպանել 4000 մարդու։ Նրա տվյալներով՝ նույնը կրկնվել է երկրորդ օրը՝ նպատակ ունենալով սպանել դյուրակիր ռադիոսարքեր ունեցող հազարավոր մարդկանց։
«Հըզբոլլահ»-ի առաջնորդը Լիբանանի դեմ հարձակումները «ահաբեկչական ակտ» և «զանգվածային սպանություն» է որակել: Նա ընդգծել է, որ այդ գործողությունները պատերազմի հայտարարություն են Լիբանանի ժողովրդին և երկրի ինքնիշխանությանը։
Ըստ «Հըզբոլլահ»-ի առաջնորդի՝ շարժումը ստեղծել է մի շարք քննչական հանձնաժողովներ՝ ուսումնասիրելով տարբեր սցենարներ։ Նա նշել է, որ բոլոր մանրամասները կպարզվեն, բայց հապճեպ եզրակացություններ անել պետք չէ։ Միևնույն ժամանակ Նասրալլան խոստովանել է, որ «աննախադեպ» հարձակումները լուրջ հարված են հասցրել անվտանգությանը։