|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը կալանավորվել էր նույն մեղադրանքով՝ ինչպես Սամվել Կարապետյանը և Միքայել Սրբազանը: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Այսինքն քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հիման վրա հարուցված քրեական վարույթով: Քրեական օրենսգրքի այդ հոդվածը միջին ծանրության է և նման դեպքերում անձանց պարզապես չեն կալանավորում կանխատեսական ռիսկեր գրելով, քանի որ այդ արարքի համար պատիժ կարող է լինել պարզապես տուգանքը:
Ընդհանրապես ժողովրդավարության սկզբունքի պայմաններում մարդկանց արտահայտած կարծիքի, քննադատության համար չեն կալանավորում, քրեական վարույթներ չեն նախաձեռնում, չեմ բացառում, որ նույնիսկ Սոմալիում այլևս դրա համար չեն կալանավորում: Հետևաբար Ռ. Հակոբյանի կալանքը բնականաբար պետք է վերացվեր՝ իրավունքի հետ նվազագույն առնչության դեպքում, ինչն իրապես ապահովեց Դատարանը»,-գրել է Վարդևանյանը: