կարևոր
862 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-16 15:28
Իրավական

ՔԿ-ն ակտիվ գործողություններ չի կատարում․ Սամվել Կարապետյանը վեց ամիս է՝ կալանավորված է․ Արամ Վարդևանյան

ՔԿ-ն ակտիվ գործողություններ չի կատարում․ Սամվել Կարապետյանը վեց ամիս է՝ կալանավորված է․ Արամ Վարդևանյան

2025 թվականի հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգել էր մեկ ամսով: Դատարանը փաստացի արձանագրել էր, որ քրեական հետապնդման ժամկետների խնդիր է առաջ գալիս: Այս մասին գրել է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը:

«Քննչական մարմինը և Դատախազությունը ուղիղ անտեսեցին Դատարանի որոշումը: Ի դեպ այդ որոշմանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածում գրավոր միջնորդություններով հստակ արձանագրել էինք այդ խնդիրը, հստակ պահանջել ենք դադարեցնել գործի ձգձգումը, դադարեցնել առնվազն նախաքննական գաղտնիքով պաշտպանվելը մեր դեմ: Նույնիսկ միջնորդել էինք վարույթից մաս անջատել և աբսուրդային կոչի դրվագը ուղարկել դատարան, կամ հարգել իրավունքը ու կարճել:

2025 թվականի դեկտեմբերի 11-ին Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով մեր բողոքում արձանագրված պահանջներից մեկը, հստակ նշել է, որ այլևս Սամվել Կարապետյանի քրեական վարույթի ձգձգումը (ժամկետները)՝ խնդրահարույց է և հանգեցնում է մարդու հիմնարար իրավունքների խախտման:

Նույն Վերաքննիչ դատարանը, որն այլևս անհերքելի քաղաքական հետապնդման պայմաններում մեր բողոքը չի բավարարել, բայց այսպիսի իրավական դիրքորոշում է արձանագրել: Ցանկանում եմ հայտնել նաև, որ Քննչական մարմնին ներկայացվել են նախաքննության ձգձգումը կանխող, ակտիվ գործողություններ կատարելու պահանջով միջնորդություններ, որոնք մերժվել են: Հետևաբար Քննչական մարմինն ակտիվ գործողություններ չի կատարում, հակառակը 53 քննիչներից բաղկացած խումբը վճռական անգործության մեջ է չնայած շուրջ վեց ամիս է կալանավորված Սամվել Կարապետյանը, իսկ միակ գործողությունը, որ կատարել են հերթական «աննախադեպ» գործողությունն էր, ըստ որի խուզարկել են լեզվաբան-փորձագետի տունը, ում դիրքորոշմամբ արձանագրվել էր, որ Սամվել Կարապետյանի Մայր Աթոռը պաշտպանող խոսքում՝ կոչ չկա»,-գրել է նա: