|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի Գերագույն դատական խորհուրդը չեղարկել է Անկարայի դատարանի որոշումը, որով թույլատրվում էր Անկարայում «Սպիտակ» նախագահական պալատի շինարարությունը: Այսպիսով` Թուրքիայի նախագահի նստավայրը երկրորդ անգամ ապօրինի է ճանաչվել. տեղեկացնում է Cumhuriyet-ը:
Թուրքիայի Ճարտարապետների պալատը, որն ամեն առիթով իր դժգոհությունն էր հայտնում ապօրինաբար կառուցված պալատի կապակցությամբ, անգամ` նամակ էր հղել Հռոմի պապին՝ հորդորելով չայցելել այնտեղ, այն կառուցելու թույլտվությունը չեղարկելու մասին հայցով դիմել էր Գերագույն դատական խորհուրդ:
Դատարանը որոշել է, որ շինությունը կառուցվել է պահպանվող` Աթաթուրքի անտառ կոչվող տարածքում, որտեղ պալատի կառուցումից առաջ եղել են ծառեր, և դրա շինարարությունն իրականացվել է բազմաթիվ օրենքների խախտմամբ: