|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսական զարգացման ծրագրի առանցքային կետերից մեկը վերաբերում է Հայաստանի բնակարանային ֆոնդի սոցիալական աջակցությանը: Ծրագրի 5-րդ կետն ուղղված է մարզերում բնակարանային խնդրի լուծմանը, հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։
Հայաստանի մարզերում բնակարանային խնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված և ծայրահեղ սուր: Սա այն հիմնական պատճառներից է, որն արգելակում է ժողովրդագրական աճը․
«Բոլորս էլ գիտենք, որ, թե՛ Շիրակի մարզում, թե՛ մնացած մարզերում բնակարանների խնդիրը շատ լուրջ է։ Երիտասարդները չեն ամուսնանում, որովհետև բնակարան գնելու հնարավորություն չունեն»,- հայտնել է Մխիթարյանը։
Ըստ նախանշված ծրագրի՝ այս հարցը ստանալու է պետական մակարդակի լուծում, եթե 2026 թվականի հունիսի 8-ից, ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնի Սամվել Կարապետյանը, որից հետո կմեկնարկի 20,000 մատչելի բնակարանների տրամադրման լայնածավալ նախագիծը։